Գլխավոր Լրահոս

Apple-ը թողարկել է OS X Mavericks Gold Master համակարգը

Apple-ը թողարկել է OS X Mavericks Gold Master համակարգը
Apple OS X Mavericks նոր օպերացիոն համակարգն ստացել է Gold Master անվանումը, հաղորդում է Mashable-ը: Ընկերությունը թողարկել է վերջինիս՝ ծրագրային մշակման մասնագետների համար նախատեսված տարբերակը: Սա նշանակում է, որ մոտ ապագայում թարմացված տարբերակը հասանելի կլինի նաև մնացած բոլոր օգտատերերի համար: Չնայած այն բանին, որ Gold Master համակարգն այնքան արմատական փոփոխությունների չի ենթարկվել, որքան iOS7-ը, այն կպարունակի նշանակալի նորամուծություններ: Մասնավորապես՝ ի հայտ կգան iOS ոճին համապատասխան ծանուցումներ, կկատարելագործվեն մի քանի էկրաններով աշխատանքի ալգորիթմները: Բնականաբար թեթևակի կփոխվի ինտերֆեյսը, ինչը նկատելի կլինի Safari և Calendar ծրագրերում: Նոր օպերացիոն համակարգն օգտագործողների համար հասանելի կլինի հոկտեմբերին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում