Գլխավոր Լրահոս

Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95% է. «ՀայՌուսգազարդ»

Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95% է. «ՀայՌուսգազարդ»

Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն և առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստը՝ «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում: Մշակման և ներդրման փորձը» թեմայով:

Ինչպես հաղորդում են «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից, նիստը ԵԳԿ-ի աշխատանքային կոմիտեների արդեն երկրորդ նիստն է, որն անցկացվում է 2013թ. Հայաստանում: 
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը, ներկայացնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում. ընկերության իրական քայլերը և սկզբունքային մոտեցումը» զեկույցը, մասնավորապես, նշել է, որ «ՀայՌուսգազարդը» Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է և իրականացրել է խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թվում են հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը և արդիականացումը: Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95% է, բնական գազ են օգտագործում 591 բնակավայրեր:

«Նշեմ, որ գազասպառման մեջ զգալի մասնաբաժին ունեն ԱԳԼՃԿ-ները (գազալցակայաններ), ինչը պայմանավորված է բնական գազով աշխատող ավտոմեքենաների թվաքանակի աճով: Պետք է նշեմ, որ դա չափազանց կարևոր բնապահպանական նշանակություն ունի: Ընդգծեմ նաև, որ Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը նույնպես դրական բնապահպանական արդյունք տվեց, քանի որ դրա շնորհիվ կանխվեցին ծառահատումները»,- ասել է Հրանտ Թադևոսյանը:

Խոսելով «Հրազդան-5»ից` նշվել է, որ էներգաբլոկի արտադրական պրոցեսում խստագույնս ապահովված են էկոլոգիական նորմատիվային պահանջները, մասնավորապես, կայանի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազեցնում է ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: 

Հրանտ Թադևոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2003թ. և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան 1993թ.:

Այսպիսով, ինչպես ընդգծել է Թադևոսյանը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և էներգախնայող միջոցառումների իրականացման միջոցով «ՀայՌուսգազարդ»-ը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը, իսկ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներն ընկերությունն իրականացնում է կանոնավոր և նպատակաուղղված կերպով: 
Նիստին զեկույցով հանդես է եկել նաև «Գազպրոմի»-ի ներկայացուցիչ Օլեգ Սավչենկոն և նշել, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի բնապահպանական քաղաքականության շրջանակում ստանձնած պարտավորություններից մեկը՝ ընկերության գործունեության վերաբերյալ բնապահպանական տեղեկատվության լայն մատչելիության, բնապահպանական գործունեության և այդ ոլորտում ընդունվող որոշումների թափանցիկության ապահովումն է:

«Ցանկանում եմ մեջբերել «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետևյալ թեզը. «Գազպրոմ»-ը ձգտում է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցությունը»,– հայտարարել է Օ.Սավչենկոն: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում