Գլխավոր Լրահոս

Կառավարությունը զսպում է ներքին պահանջարկը

Կառավարությունը զսպում է ներքին պահանջարկը

Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակում է զսպողական ազդեցություն ունենալ ներքին պահանջարկի վրա. այս մասին ասված է Կենտրոնական բանկի խորհրդի 2013թ. սեպտեմբերի 24-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ նիստի արձանագրությունում։

Ըստ ԿԲ խորհրդի՝ ներքին տնտեսության զարգացումները բնութագրվել են ներքին պահանջարկի թուլացմամբ՝ պայմանավորված մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ և մասնավոր ներդրումների ծավալների կրճատմամբ: «Խորհուրդը համակարծիք է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի՝ մոտենալով կանխատեսվող ցուցանիշին: Հաշվի առնելով արտաքին ու ներքին միջավայրից գնաճային ճնշումների և տնտեսական ակտիվության թուլացումը, ինչպես նաև մոտակա ամիսներին գնաճի սպասվող նվազման արդյունքում դրական իրական տոկոսադրույքների ձևավորման ակնկալիքները՝ Խորհուրդը գտնում է, որ առկա դրամավարկային պայմանները թույլ կտան հավասարակշռել գնաճային միջավայրի ընդլայնման և տնտեսական ակտիվության նվազման ռիսկերը»,- նշված է արձանագրությունում։

Ըստ ԿԲ-ի՝ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են կանխատեսվածի շրջանակում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները, և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: «Այս պարագայում կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում»,- ասված է ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունում:

2013 թ. սեպտեմբերի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8,5%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 10% և 7%:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում