Գլխավոր Լրահոս

Թուրքիան թանկ կվճարի իր «ներդրման» համար. Ասադ

Թուրքիան թանկ կվճարի իր «ներդրման» համար. Ասադ

Թուրքիան «թանկ կվճարի» Սիրիայի նախագահի վարչակարգի դեմ պայքարող ընդդիմադիրներին աջակցելու համար, թուրքական Halk TV ընդդիմադիր հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է Hurriyet Daily News-ը: 

«Մոտ ապագայում այդ ահաբեկիչներըի գործունեությունը կանդրադառնա Թուրքիայի վրա, և նա թանկ կվճարի իր «ներդրման» համար», - ասել է Ասադը: 

Սիրիայի նախագահին հարցրել էին թուրք-սիրիական սահմանին «Ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող ընդդիմադիրների ներկայության մասին: 

«Անհնար է ահաբեկչությունը որպես խաղաքարտ օգտագործել և այն դնել գրպանի մեջ: Այն նման է կարիճի, որը ցանկացած պահի կարող է խայթել ձեզ», - ասել է Սիրիայի նախագահը:

Երբեմնի դաշնակիցներ Սիրիայի  և Թուրքիայի միջև հարաբերությունները վատթարացել են 2011-ի մարտից, երբ  Սիրիայում ժողովրդական ընդվզում սկսվեց: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դարձել է սիրիացի ընդդիմադիրների աջակիցներից: 

Թուրքական կործանիչները սեպտեմբերի 16-ին ոչնչացրել են Թուրքիայի օդային սահմանը հատած սիրիական ռազմական МИ-17 ուղղաթիռը: Միջադեպից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ բանակը դիմել է «պատժիչ միջոցի», որն արդարացված է և՛ միջազգային իրավունքի, և՛ ուժի կիրառման կանոնների տեսանկյունից: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասել է, որ կառավարությունը բանակին լիազորել է սահմանային խախտումների դեպքում գործել ուժի կիրառման կանոնների (Rules of Engagement) համապատասխան: 

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը, որի խոսնակ Ջեն Պսակիի խոսքով` Թուրքիան գործել է «բացարձակապես թափանցիկ» Սիրիայի դեմ ռազմական այդ գործողության ժամանակ: 

 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում