Գլխավոր Լրահոս

Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7%

Համայնքների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7%

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր, հաղորդում են ՏԿՆ մամուլի ծառայությունից:

Ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրել է 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, և հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվել է, որ կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:

Ինչ վերաբերում է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվել է, որ 2014թ-ի համար ևս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկվել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:

Այս կապակցությամբ փոխվարչապետը կարևորել է համայնքների ղեկավարների և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարել է առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս և բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Տեղեկություններ են ներկայացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրոդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշել են, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, և մինչև հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն:

Քննարկվել են հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է վերագնահատել ըստ մարզերի նեկայացված պահանջարկը, և հայտագրված քանակից շեղումների դեպքում` տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:

Ներկայացվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3% է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրել է հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4%: Նա ընդգծել է եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:

Մարզպետներին տեղեկություններ են ներկայացվել նաև հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով:Առաջարկվել է ծանոթանալ հայեցակարգի նախագծին և առաջարկություններ ներկայացնել:

Քննարկվել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Նկատելով, որ համաժողովը լավ հնարավորություն է Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ շփումները խորացնելու համար` փոխվարչապետը մարզպետներին նաև հանձնարարել է առաջարկներ ներկայացնել` կոնկրետ գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության և համաժողովի օրակարգի վերաբերյալ: :

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:

            

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում