Samsung-ը ներկայացրել է թարմացված ֆոտոմոդուլ

Ինչպես հայտնի է՝ Samsung Galaxy S4 սմարթֆոնը տարբերվում է իր ֆոտոհնարավորություններով, սակայն ընկերությունը շարունակում է աշխատել դրանց կատարելագործման ուղղությամբ, հաղորդում է Engadget-ը:
2013թ․ հոկտեմբերի 7-ին Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված` թարմացված 13 Մգպ տեսախցիկի մոդուլը: Նորույթը, ընկերության ներկայացուցիչների խոսքով, կրկնակի բարձր էֆեկտիվության օպտիկական կայունություն ունի: Այն հնարավորություն կտա սմարթֆոնի միջոցով նկարահանել ավելի հստակ լուսանկարներ՝ ցածր լուսավորության պայմաններում:
Թարմացված ֆոտոմոդուլի զանգվածային արտադրությունը կմեկնարկի 2014թ․ սկզբին: Հատկանշական է, որ նորույթը կգործարկվի ոչ միայն Samsung-ի այլև նրա մրցակիցների գաջեթներում:
Թեմա
Civilnet










