Գլխավոր Լրահոս

Եվրոպայում յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows Phone-ով

Եվրոպայում յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows Phone-ով
Windows Phone բջջային օպերացիոն համակարգը քայլ առ քայլ ամրապնդում է իր դիրքերը եվրոպական շուկայում: Kantar Worldpanel ComTech հետազոտական ընկերության վերլուծության համաձայն՝ եվրոպական խոշոր երկրներում վաճառվող գրեթե յուրաքանչյուր 10-րդ սմարթֆոնն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով: Հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում: Նշված եվրոպական երկրներում 2013թ․ հունիս-օգոստոսի ընթացքում Windows Phone-ին բաժին է ընկել վաճառված սմարթֆոնների շուկայի 9,2%-ը: Lumia 520 և Lumia 620 գաջեթները ճանաչված են 16–24 և 35–49 տարեկան մարդկանց շրջանում: Բջջային օպերացիոն համակարգերի եվրոպական շուկայում գերշխող դիրքում է Android-ը՝ 70,1%-մասնաբաժնով, իսկ Apple iOS-ն ունի ընդամենը 14,1%:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում