Գլխավոր Լրահոս

General Motors-ը ավտոմեքենաները կվաճառի օնլայն

General Motors-ը ավտոմեքենաները կվաճառի օնլայն
General Motors (GM)-ը` «Shop-Click-Drive» վեբ-ծրագրի միջոցով ծրագրում է զարգացնել վաճառքի նոր տեսակն ինտերնետի օգնությամբ, որը հաճախորդներին հնարավորություն կտա ձեռք բերել ավտոմեքենան առանց ավտոսրահ այցելելու, հաղորդում է Wall Street Journal (WSJ)-ը: GM-ը մտադիր է անցկացնել զանգվածային հետազոտություն և պարզել՝ հնարավո՞ր է արդյոք այս քայլով նոր հաճախորդներ ներգրավել: 2013թ․ տարեվերջին ընկերությունը ցանկանում է ամբող դիլերական ցանցով տարածել սեփական վեբ-ծրագիրը, որը հնարավորություն կտա տնից տեղեկանալ ավտոմեքենայի արժեքի մասին, ձևակերպել վարկավորման հայտը և ընտրել նոր մեքենան փորձարկելու ժամկետը: General Motors ամերիկյան խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է ԱՄՆ Դեյթրոյթ նահանգում, մինչև 2008-ը` 77 տ ընթացքում, համարվել է աշխարհի խոշորագույն ավտոմոբիլաշինական ընկերությունը: Վերջինիս արտադրությունը տեղաբաշխված է 35 և վաճառվում է 192 երկրում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում