Siri-ի առաջին ձայնը պատկանում է դերասանուհի Սյուզան Բենեթին

Մեր ժամանակների ամենաճանաչված ձայներից մեկը Siri ձայնային օգնականի անգլերեն խոսող ձայնն է, որն «ապրում է» Apple սարքավորումների ներսում: Երկար ժամանակ հայտնի չի եղել, թե ով է ձայնավորել Siri-ն: Գաղտնիքը բացահայտել է CNN-ը` հայտնելով, որ Siri-ի առաջին ձայնը պատկանում է Ատլանտայում բնակվող դերասանուհի Սյուզան Բենեթին: Siri-ի հին տարբերակի համար առաջին ձայնագրությունն իրականացվել է 2005թ.:
2013թ. սեպտեմբերին The Verge կայքում հրապարակված հոդվածից հետո, որից կարելի էր եզրակացնել, թե Siri-ն ձայնավորել է Էլիսոն Դաֆթին, Սյուզան Բենեթը որոշում է հարցազրույց տալ CNN-ին:
Apple-ը, իր հերթին, չի հաստատում Բենեթի տեղեկությունները, սակայն CNN-ի փորձագետը 100%-ով համոզված է դրանում: Բենեթի փաստաբանն այժմ բանակցություններ է վարում այս հարցում շահագրգիռ անձանց հետ` տեղեկության պաշտոնական հրապարակման նպատակով:
2013թ. հոկտեմբերի 4-ին լրանում է Siri-ի թողարկման երկու տարին:
Թեմա
Civilnet










