Գլխավոր Լրահոս

PayPal-ն օֆլայն խանութների համար նոր ծառայություն կգործարկի

PayPal-ն օֆլայն խանութների համար նոր ծառայություն կգործարկի
PayPal էլեկտրոնային գումարների խոշորագույն օպերատորը, որը eBay ընկերության ստորաբաժանումն է, պատրաստվում է ներկայացնել օֆլայն ռեժիմում գործող խանութների համար նախատեսված վճարային նոր մեթոդ, հաղորդում է Mashable-ը: Նոր ծառայությունը մանրածախ առևտրի օգտատերերին հնարավորություն կտա արագացնել արձանագրությունների իրականացումը, ինչը կօգնի նվազեցնել էլեկտրոնային կոմերցիոն կայքերում օնլայն վճարումներից ունեցած կախումը: Նոր PayPal բջջային ծրագրի օգնությամբ օգտատերերը հնարավորություն կունենան վճարել կատարած գնման դիմաց` սկանավորելով QR կոդը կամ հատուկ կոդը, որը կօգտագործվի յուրաքանչյուր փոխանցման դեպքում: Ընկերության վստահեցմամբ` նոր ծառայությունը նպատակ ունի ավելացնել օգտատերերի կողմից PayPal-ի օգտագործման հաճախականությունը ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների կողմից: Ինչպես հայտարարել է մանրածախ առևտրի գծով PayPal-ի փոխնախագահ Դոն Քինգսբորոն, նոր ծառայությունը հասանելի կլինի միլիոնավոր վաճառողների համար ամբողջ աշխարհում, որոնք հնարավորություն կունենան ներբեռնել համապատասխան ծրագրային ապահովումը` արդեն գոյություն ունեցող «դրամապանակի» համար: Նոր ծառայության փորձարկումից հետո որոշ խանութներ կսկսեն օգտագործել այն արդեն այս տարի` 2013թ.:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում