Samsung Galaxy Round` ճկվող էկրանով առաջին սմարթֆոնն աշխարհում

Samsung-ը Հարավային Կորեայում ներկայացրել է աշխարհում ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը, որը ստացել է Galaxy Round անվանումը, հաղորդում է TechCrunch-ը:
Նոր սմարթֆոնի էկրանը ճկված է ուղղահայաց առանցքի շուրջ: Samsung-ը նշում է, որ այս սմարթֆոնի հետ գործողություններ կատարելը բավական հարմարավետ է:
5,7-դյույմանոց Full HD էկրանը պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով: Galaxy Round-ի ճկված տեսքը մի շարք նոր գործառույթների հնարավորություն է ընձեռում, օրինակ` Roll Effect-ը թույլ է տալիս տեղեկանալ բաց թողնված զանգերի, ամսաթվերի, մարտկոցի վիճակի մասին` ընդամենը թեքելով սմարթֆոնը սեղանին դրված դիրքից: Bounce UX համակարգը թույլատրում է սեղմելով էկրանի աջ կամ ձախ հատվածը փոփոխել ընթացիկ կատարումները: Side Mirror-ը հնարավորություն կտա անմիջական մատչում ստանալ դիտվող լուսանկարների և տեսանյութերի բովանդակությանը:
Galaxy Round-ն ունի 2,3 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 3 Մգբ օպերացիոն և ներկառուցվող 32 Գբ հիշողություններ, 13 Մգպ հիմնական և 2 Մգպ երկրորդային տեսախցիկներ, microSD քարտարան, Wi-Fi և LTE: Սմարթֆոնը կշռում է 154 գ:
Samsung Galaxy Round-ն աշխատում է թարմացված TouchWIz UI ինտերֆեյսով, Android 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգով, իսկ արժեքը կազմում է $1000: Հարավային Կորեայի սահմաններից դուրս սմարթֆոնի վաճառքների մասին տեղեկություններ ընկերությունը դեռ չի հաղորդում:
Թեմա
Civilnet










