Գլխավոր Լրահոս

Microsoft-ը խոստացել է iPad-ի համար Office թողարկել

Microsoft-ը խոստացել է iPad-ի համար Office թողարկել
Microsoft-ը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ մտադիր է օֆիսային ծրագրերի Office փաթեթը հասանելի դարձնել Apple-ի iPad պլանշետների սեփականատերերի համար: Ինչպես հաղորդում է Cnet-ը, այն հասանելի կլինի այն ժամանակ, երբ ավարտվեն ինտերֆեյսի հետ կապված աշխատանքները: Այս մասին Gartner Symposium ITXpo համաժողովի ընթացքում հայտարարել է Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը: iPad-ի համար նախատեսված Office-ի թողարկման մասին տեղեկությունները համացանցում շրջանառվում են դեռ 2012-ից: Մինչ օֆիսային փաթեթի նշված տարբերակի թողարկումը` օգտագործողները ստիպված են օգտվել համանման տարբեր ծրագրերից: Այսպես, Microsoft-ի ձևաչափերի հետ համադրելի է Apple-ի iWork գործիքների փաթեթը, իսկ Android հարթակում այլընտրանք կարող է դառնալ անվճար օֆիսային գործիքների Quickoffice փաթեթը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում