Գլխավոր Լրահոս

Google Hangouts-ը նաև SMS-ներ կուղարկի

Google Hangouts-ը նաև SMS-ներ կուղարկի
Համացանցում հայտնվել են Google Hangouts մեսենջերի նոր տարբերակի մի քանի լուսանկարներ: Mashable-ի հաղորդմամբ` այդ լուսանկարներում կարելի է տեսնել, որ թարմացված ծառայությունը ներառում է նաև SMS հաղորդագրություններ: Լուսանկարներից մեկում կարելի է նկատել ստացված հաղորդագրությունը, որի ներքևի հատվածում երևում է «ուղարկված է SMS-ի միջոցով» գրառումը, իսկ մյուսում «միացնել SMS-ը» գրառումը, ինչը հնարավորություն է տալիս Hangouts-ի միջոցով ուղարկել և ստանալ կարճ հաղորդագրություններ: Աղբյուրը նշում է, որ վերոնշյալ լուսանկարները կատարվել են Hangouts 1.3 թարմացված տարբերակի դեպքում, իսկ ընթացիկ տարբերակը Hangouts 1.2-ն է: Լրատվամիջոցները հավելում են, որ ծառայության նոր տարբերակը կներառի նաև MMS-ի և տեսանյութերի ուղարկման ծառայություններ: Թե երբ հնարավոր կլինի բեռնել Hangouts 1.3-ը, դեռ չի նշվում: Ըստ ամենայնի, այն ներգրավված կլինի թարմացված Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգում: Google Hangouts մեսենջերը հնարավորություն է տալիս հաղորդագրություններ փոխանակել Google-ի օգտահաշվի միջոցով: Բջջային ծրագիրն ամբողջովին սինխրոնիզացված է Google+ սոցցանցի հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում