Գլխավոր Լրահոս

ԱՄՀ-ն Հայաստանի կառավարությունից լավատես է

ԱՄՀ-ն Հայաստանի կառավարությունից լավատես է

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի տնտեսությանն ավելի շատ է հավատում, քան կառավարությունը և կանխատեսում է 4,6% տնտեսական աճ։

Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճը մինչև 4,6%՝ հուլիսին կանխատեսված 5,1%-ի փոխարեն։ «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» (World Economic Outlook) հոկտեմբերյան զեկույցում ԱՄՀ-ի փորձագետները նշել են, որ 2014թ. Հայաստանի տնտեսական աճը կարող է կազմել 4,8%։ Այս տարի տնտեսական աճի դանդաղումը, ըստ ԱՄՀ-ի փորձագետների, պայմանավորված է անցած տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտում աճի ավելի փոքր տեմպով, ինչպես նաև վերջնական սպառողների համար գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:

ԱՄՀ-ի փորձագետների կանխատեսմամբ` այս տարի Հայաստանում կարձանագրվի 7% գնաճ, իսկ հաջորդ տարի` 3,5%։

Հայաստանի հարևան Վրաստանի համար ԱՄՀ-ի մասնագետները կանխատեսել են 2,5% տնտեսական աճ, Ադրբեջանի համար՝ 3,5%, Թուրքիայի համար՝ 3,8%, իսկ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր Ռուսաստանում այս տարի տնտեսական աճը կարող է կազմել ընդամենը 1,5%։ Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը հուլիսի համեմատ նվազեցվել է 1 տոկոսային կետով:

ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն` համաշխարհային տնտեսությունը 2013թ. կաճի 2,9%-ով, ԵՄ-ում կարձանագրվի 0,4% անկում, իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 1,6%-ով։

Հայաստանի կառավարությունը 2013թ. բյուջեի հիմքում դրել է 6,2% տնտեսական աճ, նախագահը կառավարության առջև խնդիր էր դրել ապահովել 7% տնտեսական աճ, սակայն կառավարությունը 2014թ. պետբյուջեի ուղերձում նշել է, որ 2013թ. Հայաստանում տնտեսական աճը կարող է կազմել 4,1%։ Ի դեպ` 2013թ. սեպտեմբերին ԱՄՀ-ի պատվիրակության` Հայաստան կատարած այցից հետո հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշված էր, որ 2013թ. ակնկալվում է 4%-ից ցածր տնտեսական աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում