Գլխավոր Լրահոս

Twitter-ը թարմացրել է իր ծրագիրը Android պլանշետների համար

Twitter-ը թարմացրել է իր ծրագիրը Android պլանշետների համար
Twitter միկրոբլոգների ծառայությունը Android պլանշետների համար ներկայացրել է թարմացված բջջային ծրագիր, որն օգտագործողներին նոր հնարավորություններ է ընձեռում: Ինչպես հաղորդում է Mashable-ը, այն առայժմ հասանելի կլինի միայն Samsung Galaxy Note 10.1 գաջեթի համար: Նոր բջջային ծրագրում ավելացել են մի շարք յուրահատուկ գործառույթներ: Օրինակ` Twitter-ը կկարողանա կիսել գաջեթի էկրանը մեկ այլ բջջային ծրագրի հետ, որը կարող է միաժամանակ օգտագործվել: Մեկ այլ գործառույթի շնորհիվ հնարավոր է իրականացնել լուսանկարների պատկերազարդում: Twitter-ը հնարավորություն կտա նկարել սեփական ժապավենում առկա լուսանկարների վրա, այդ թվում` S-Pen գրչի օգնությամբ: Twitter-ը թարմացրել է նաև իր վիջեթը անհատական համակարգիչների համար: Սկզբնական շրջանում թարմացված բջջային ծրագիրը կհայտնվի Samsung պլանշետներում, առաջինը` Galaxy 10.1-ում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում