Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կմերժի Բագրատյանի օրենքի նախագիծը

Կառավարությունը կմերժի Բագրատյանի օրենքի նախագիծը

Կառավարությունը բացասական եզրակացություն կտա Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի «Արտարժույթի մասին» օրենքի նախագծին։ Օրենսդրական նախաձեռնությամբ պատգամավորը առաջարկում է 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում արգելել արտարժութային գները` ելնելով ազգային արժույթի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Կառավարության հոկտեմբերի 17-ի օրակարգում ընդգրկված ֆինանսների նախարարության կազմած եզրակացությունում նշվում է, որ գործադիրը նույնպես մտահոգված է տնտեսության դոլարիզացման կանխմամբ և կարևորում է ազգային արժույթի ամրապնդումն ու դրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումները և այդ նպատակով 2004թ. ընդունվել է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը։

Ըստ ֆինանսների նախարարության՝ գործող օրենքով արդեն իսկ սահմանված են այն անհրաժեշտ ու բավարար պայմանները, որոնք ապահովում են Հայաստանի ազգային արժույթի դիրքերի ամրապնդումը, և նպատակահարմար չի համարվում պատգամավորի կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Ի դեպ` սա առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս Հրանտ Բագրատյանի առաջարկած օրենքի նախագծերին։ Ուշագրավ է, որ անցած տարի սեպտեմբերին կառավարությունը մերժեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությունը, բայց ընդամենը մեկ շաբաթ անց հանդես եկավ օրենսդրական սեփական նախաձեռնությամբ, ըստ որի` 2013թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացավ 2,5 հազ. դրամով` մինչև 35 հազ., իսկ այս տարվա հունիսին կառավարությունը հանդես եկավ օրենսդրական նոր փոփոխությամբ և հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանեց 45 հազ. դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում