Գլխավոր Լրահոս

Google+ օգտատերերի նկարներն ու անունները կօգտագործվեն գովազդների համար

Google+ օգտատերերի նկարներն ու անունները կօգտագործվեն գովազդների համար
Google Inc.-ը, Facebook-ին նման, մտադիր է գովազդներում օգտագործել օգտատերերի անուններն ու լուսանկարները, հաղորդում է Mashbale-ը: Էջում նշված տեղեկությունը, որով օգտատերը հավանել է որևէ ռեստորան կամ ալբոմ, կարող է ընկերների նորությունների ժապավենի մաս կազմել: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 11-ին: Ավելի վաղ Google-ն օգտատիրոջ պրոֆիլային լուսանկարն ու անունը որպես գովազդ օգտագործել է այն դեպքում, երբ վերջինս ակտիվացրել է «+1» հրամանը՝ հավանություն տալով այս կամ այն էջին կամ որոնման արդյունքին: Օրինակ` Google որոնման համակարգում օգտատիրոջ իրականացրած որոնման արդյունքում կպատկերվեն այն ռեստորանները, որոնց վերաբերյալ մեկնաբանություններ է թողել օգտատիրոջ ընկերը: Google Play օնլայն խանութ մուտք գործելիս օգտատերը հնարավորություն կունենա տեսնել իր ընկերների թողած գնահատականներն իր փնտրած ալբոմի վերաբերյալ: Վերոնշյալ փոփոխությունները հասանելի չեն լինի մինչև 18 տարեկան օգտատերերի համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում