HTC ներկայացրել է մատնահետքերի սկաներով և 5,9-դյույմանոց էկրանով One max սմարթֆոնը, հաղորդում է Verge-ը:
Մատնահետքերի սկաները տեղակայված է սմարթֆոնի հակառակ երեսին` տեսախցիկի տակ: Սարքավորման հիշողությունը կարող է պահել տեղեկություն երեք մատների մասին, որոնցից յուրաքանչյուրը կարող է միացնել իրեն կցված բջջային ծրագիրն առանց սմարթֆոնն ապակոդավորելու: Բացի այդ, սկաները հնարավոր է օգտագործել սմարթֆոնին մատչում ստանալու համար՝ առանց գաղտնաբառի օգտագործման:
HTC One max-ն ունի նույն տեսախցիկն ու պրոցեսորը, ինչ 4,7-դյույմանոց էկրանով HTC One-ը, համանման դիզայն, ալյումինե կաղապար և IR blaster գործառույթ, որը հնարավորություն է տալիս օգտագործել այն նաև որպես կենցաղային տեխնիկայի հեռակառավարման վահանակ: HTC One max-ը եվրոպական շուկայում է հոկտեմբերի 15-ից, իսկ ԱՄՆ-ում կհայտնվի նոյեմբերին:
Civilnet











