Գլխավոր Լրահոս

Սնանկ «Սիգարոնին»՝ հարկային արտոնություն

Սնանկ «Սիգարոնին»՝ հարկային արտոնություն

Էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է հոկտեմբերի 17-ին ընդունել մի որոշում, ըստ որի «ՍՊՍ Սիգարոն» ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրված 1965 կգ ընդհանուր քաշով սիգարետի տուփի փայլաթիթեղի ժամկետը պետք է երկարաձգվի 6 ամսով՝ մինչև 2014թ. մայիսի 5-ը:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նախարարությունը նշում է, որ «ՍՊՍ Սիգարոնը» ներմուծված արտադրանքը, կնքված պայմանագրերի համաձայն, մեկ տարվա ընթացքում պետք է արտահաներ, սակայն բնականոն գործունեությունը խաթարված լինելու պատճառով ընկերությունը մոտ ինը ամիս ընթացքում արտադրություն չի ունեցել: «Հունիս-հուլիսին ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել՝ իր արտադրանքն արտերկրում իրացնելու վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել 6 ամսով»,- նշված է փաստաթղթում:

Ուշագրավ է, որ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել մի ընկերության, որն այս տարի սնանկ է ճանաչվել, չի կատարել փոխատուի առջև ստանձնած պարտավորությունները, և Մաքսային օրենսգրքով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար գտնվում է դատական գործընթացներում: Ընկերությունը նաև լուրջ վարկային խնդիրներ ունի հայկական բանկերից մեկի հետ:

 «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից այս տարվա հունիսին ճանաչվել է սնանկ, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը սեպտեմբերի 19-ի որոշումով անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել այն հիմքով, որ ժամանակին չի վճարել ոմն Օլեգ Գասպարյանից ներգրաված 16 մլն դրամ փոխառությունը:

Բացի այդ, ընկերության դեմ այս ամիս դատական հայցեր է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեն՝ ընկերությունից պահանջելով բռնագանձել մոտ 1,3 մլն դրամ՝ Մաքսային օրենսգրքի պահանջները խախտելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում