Կասպերսկին Հայաստանում կհանդիպի լրագրողներին և բլոգերներին

«Կասպերսկի լաբորատորիայի» հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին հոկտեմբերի 18-ին Երևանում կհանդիպի լրագրողներին և բլոգերներին, ասված է «Կասպերսկի լաբորատորիայի» պաշտոնական գործընկեր Spring PR ընկերության տարածած հաղորդագրությունում:
Պրոֆեսորի հետ հանդիպումը տեղի կունենա ՀՊՃՀ-ի ռեկտորատի նիստերի դահլիճում: Հայաստան այցի շրջանակում Եվգենի Կասպերսկիին կշնորհվի ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Մինչև պաշտոնական միջոցառման մեկնարկը մասնակիցները հնարավորություն կունենան անմիջականորեն շփվել և կարծիքներ փոխանակել Եվգենի Կասպերսկիի հետ: Հանդիպման առաջին հատվածում Կասպերսկին կներկայացնի կիբեր սպառնալիքների յոթ մակարդակները` էվոլուցիան, դրանց հետ պայքարի միջոցների զարգացումները` սկսած floppy-սկավառակների ֆորմատավորումից, խոցելի ենթակառուցվածքների պաշտպանության ժամանակակից միջոցներից, մինչև կիբերզենքի կիրառման հանդեպ միջազգային վերահասկողության վերաբերյալ բանակցությունները:
Թեմա
Civilnet










