Google-ը կներկայացնի սեփական «խելացի ժամացույցը»

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Google-ը հոկտեմբերի 31-ին կներկայացնի սեփական «խելացի ժամացույցը»` Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգի և Nexus 5 սմարթֆոնի հետ միասին, հաղորդում է Cnet-ը: Հավանաբար՝ գաջեթը կստանա Google Glass ակնոցի շատ գործառույթներ:
Նորույթի կոդային անվանումը Gem է: Վերլուծաբանների կարծիքով՝ սարքն ավելի մատչելի կլինի իր մրցակիցների ներկայացրած տարբերակներից: Այն առաջին հերթին ուղղորդված կլինի Google Now ծառայության հետ աշխատանքին, կապ հաստատելով Android օպերացիոն համակարգի հետ Bluetooth 4.0-ի միջոցով:
Թեմա
Civilnet










