Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կհիմնադրի պետական ապահովագրական ընկերություն

Կառավարությունը կհիմնադրի պետական ապահովագրական ընկերություն

Կառավարությունը հոկտեմբերի 17-ի նիստում ընդունեց որոշում, ըստ որի` կհիմնադրվի պետական «Արտահանման ապահովագրական կազմակերպություն» ապահովագրական ընկերությունը։ Կառավարության նիստի հաստատմանը էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծի համաձայն` ընկերության ընդհանուր կապիտալը կսահմանվի 1,95 մլրդ, այդ թվում` կանոնադրական կապիտալը` 1,5 մլրդ դրամ։

Ընդհանուր կապիտալին  ուղղվելու է $700 մլն ծավալով տեղաբաշխված եվրաբոնդերից ստացված միջոցների մի մասը։

Ապահովագրական ընկերության 150 հազ. հասարակ բաժնետոմսերի փաթեթի կառավարումը (յուրաքանչյուրի անվանական արժեքը` 10 հազ.) ձայների հավասար իրավունքով կվերապահվի էկոնոմիկայի, ֆինանսների, արտաքին գործերի, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին։

Անցած տարվա նոյեմբերի վերջին կառավարությունը հաստատել էր Հայաստանում արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ստեղծելու միջոցառումների ցանկը։ Այս տարվա փետրվարի 14-ին կառավարությունը հաստատել էր «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ՓԲԸ հիմնադրելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու որոշումը, ըստ որի` կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով պահուստային ֆոնդից հատկացվել էր 41,4 մլն դրամ։

Ըստ էկոնոմիկայի նախարարության` ապահովագրական ընկերության ստեղծումը համահունչ է կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը և պայմանավորված միջազգային շուկաներ մուտք գործող ընկերություններին աջակցելու նոր գործիքների մշակմամբ։ Այս ընկերության հիմնական գործառույթն է լինելու արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումը: Ապահովագրական այս պետական ընկերության առաջնային նպատակներից է լինելու ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում