Գլխավոր Լրահոս

Google-ը գովազդ կվաճառի Facebook-ում

Google-ը գովազդ կվաճառի Facebook-ում
Google-ի DoubleClick ծառայությունը, որը հնարավորություն է տալիս գովազդներ տեղադրել տարատեսակ կայքերում, Facebook սոցցանցի գովազդային հնարավորություններին մատչման իրավունք կստանա, հաղորդում է Mashable-ը: 2007թ․ Google-ը ձեռք է բերել սոցցանցում գովազդների թողարկման համար նախատեսված DoubleClick-ը: Նախկինում DoubleClick-ի հաճախորդներն ստիպված էին առանձին վճարում իրականացնել վերջինիս համար Facebook սոցցանցում: Այժմ Google ծառայություններից օգտվող գովազդատուները մատչման հնարավորություն կունենան 2012թ․ թողարկված Facebook Exchange գովազդային հարթակին: Այն հնարավորություն է տալիս կենտրոնացնել գովազդային հայտարարությունները, հաշվի առնելով օգտատիրական ակտիվությունն ինչպես սոցցանցի էջերում, այնպես էլ դրանցից դուրս: Google-ի արտադրության ավագ մենեջեր Պայամ Շոդժեյն իր անհատական բլոգում նշել է, որ Facbook-ի հետ վերոնշյալ համագործակցությունը կարևոր դեր կխաղա կորպորացիայի հաջողությունների մեջ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում