Գլխավոր Լրահոս

Nokia-ն ցուցադրել է իր առաջին պլանշետը

Nokia-ն ցուցադրել է իր առաջին պլանշետը
Nokia World համաժողովի ժամանակ Nokia-ն ներկայացրել է մի քանի նոր բջջային սարք շուկայի տարբեր հատվածների և գնորդների համար, հաղորդում է Verge-ը: Ներկայացված նոր գաջեթներից առաջինը՝ Windows օպերացիոն համակարգով աշխատող նոր պլանշետը, հնարավորություն է տալիս ամբողջական աշխատանքներ իրականացնել Microsft Office փաթեթի ծրագրերի հետ: Lumia 2520 անվանումն ունեցող այս գաջեթն աշխատում է Windows RT 8.1 օպերացիոն համակարգով, ունի 2,2 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր, 2 Գբ օպերացիոն հիշողություն, 32 Գբ microSD ներկառուցվող հիշողություն, 6,7 Մգպ հիմնական և 2 Գբ երկրորդային տեսախցիկ, 10,1-դյույմանոց Full HD էկրան, LTE ցանցերի հետ աշխատելու հնարավորություն: Արագ լիցքավորման գործառույթի շնորհիվ պլանշետը հնարավոր է 40 րոպեում լիցքավորել 50%-ով: Այն կշռում է 615 գ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում