BlackBerry-ն թողարկել է իր հանրահայտ BBM մեսենջերի թարմացված տարբերակները iOS և Android օպերացիոն համակարգերի համար, հաղորդում է Mashable-ը:
Բջջային ծրագիրը կարող են բեռնել iTunes-ին և Android-ին գրանցում ունեցող ամերիկյան օգտատերերը: BlackBerry-ն հայտարարել է, որ մեսենջերի թարմացված տարբերակների թողարկումից 8 ժամ անց գրանցվել է 5 մլն բեռնում: BBM-ն ունի 60 մլն օգտատեր: Ընկերությունը ներկա պահին պատրաստվում է վաճառել սեփական ակտիվներն ինչպես մասնակիորեն, այնպես էլ ամբողջությամբ: BlackBerry-ի հավանական գնորդներն են Google, Intel, Samsung և Lenovo ընկերությունները:
BlackBerry-ին թողարկել է BBM մեսենջերի iOS և Android տարբերակները

Թեմա
Civilnet










