Գլխավոր Լրահոս

Հայաստանի օդն ամբողջությամբ կազատականցվի

Հայաստանի օդն ամբողջությամբ կազատականցվի

Չորս ամիս անց կառավարությունը մտափոխվեց. օդային փոխադրումների փուլային ազատականացումը փոխարինվեց «Բաց երկնքով»: Կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատեց «Մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և կային տարբեր իրարամերժ մոտեցումներ` խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը:

«Որպեսզի այս ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ ճիշտ որոշում ընդունվի՝ հանրապետության նախագահի հանձնարարականով Ազգային մրցունակության խորհուրդը պայմանագիր կնքեց աշխարհի ամենահայտնի ընկերություններից մեկի՝ «Մաքքենզի» ընկերության հետ, որը վարձեց աշխարհի լավագույն մասնագետներին, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար մշակի այս բնագավառի ռազմավարությունը,- ասաց վարչապետը: -Ռազմավարությունը երկու անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ, «Մաքքենզիի» կողմից ներկայացվել են մանրակրկիտ հաշվետվություններ, վերլուծություններ, նրանց մասնագետները մի քանի անգամ այցելել են Հայաստան և արդյունքում ծնվել է այն հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է ձեր դատին: Մենք դեռևս հնարավորություն ունենք ևս հինգ օր աշխատել «Մաքքենզիի» մասնագետների հետ, որպեսզի առավելագույնս տեղայնացվի այս փաստաթուղթը և որպեսզի մենք կարողանանք այն դարձնել իրագործելի»:

Հունիսի 6-ին կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգին»: Վերջինս ընդունվեց, երբ «Արմավիա» ավիաընկերությունը մարտի վերջին հայտարարեց թռիչքները դադարեցնելու ու սնանկացման գործընթաց նախաձեռնելու մասին։ Համաձայն այս փաստաթղթի՝ քաղավիացիայի օդուղիները բաժանվելու էին երեք խմբի, հայտարարվելու էին մրցույթներ, որոնց կարող էին մասնակցել միայն հայկական ընկերություններ (Հայաստանում օդանավ շահագործելու լիցենզիա ունի տասնմեկ ընկերություն)։ Նախատեսվում էր, որ թույլտվությունները կարող են տրվել մինչև հինգ տարի ժամկետով, որպեսզի արդարացված լինեն ավիաընկերությունների ներդրումները։ Ընդ որում՝ պետությունը չէր պատրաստվում ավիաընկերությունների առջև որևէ պարտավորությունր ստանձնել՝ հետագայում հովանավորչական քաղաքականությունից խուսափելու համար։

Հոկտեմբերի 23-ին կառավարության հաստատած նոր ծրագրով ակնկալվում է, որ ներկա իրավիճակի համեմատ «Բաց երկնքի» քաղաքականության բարեհաջող իրագործումը առաջիկա 3-4 տարիներին կապահովի հետևյալ ցուցանիշները` ՀՆԱ-ի աճ $300-400 մլն-ով, 18-23 հազ. նոր աշխատատեղերի ստեղծում` հիմնականում օդագնացության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորահոսքի աճ 20-25%-ով, տոմսերի միջին գների մոտ 10%-ով նվազում, ընդ որում` որոշակի ուղղություններով ակնկալվում է գների առավել մեծ նվազում` պայմանավորված ավելացած մրցակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում