Գլխավոր Լրահոս

Apple-ը ներկայացրել է նոր սերնդի iPad mini-ն

Apple-ը ներկայացրել է նոր սերնդի iPad mini-ն
Սան Ֆրանցիսկոյում լրատվամիջոցների համար կազմակերպված համաժողովի ժամանակ Apple-ը ներկայացրել է նոր iPad Air պլանշետը, որն ունի նախկինից ավելի բարձրորակ 7,9-դյույմանոց էկրան, ավելի փոքր չափեր և ավելի թեթև է, հաղորդում է Mashable-ը: Թվով 5-րդ iPad-ը ստացել է Air անվանումը: Սա նախորդից 20%-ով ավելի բարակ է, ունի 8 մմ հաստություն և կշռում է 453 գ: Գաջեթն ունի iPhone 5S-ին նման  64-բիտանոց A7 պրոցեսոր, էներգախնայող M7 համապրոցեսոր: Ինչպես և նախորդ պլանշետները՝ այն ապահովում է 10 ժամ ակտիվ աշխատանքային պրոցես` մեկ լիցքավորման արդյունքում: Արտաքինով նման է iPad mini-ին: Արտադրողականությամբ iPad Air-ը չի զիջի iPad Air-ին՝ նույն A7 պրոցեսորի շնորհիվ: Թարմացված պլանշետի 16 Գբ հիշողությամբ և Wi-Fi մոդուլով տարբերակը հավանաբար կարժենա $499:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում