Սոչիի օլիմպիադայի բոլոր մասնակիցները կստանան Galaxy Note 3

2014թ․ Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի պաշտոնական սմարթֆոն է ճանաչվել թարմացված Samsung Galaxy Note 3-ը, հաղորդում է Cnet-ը: Հենց այս գաջեթը կստանան օլիմպիադայի բոլոր մասնակիցները: Սմարթֆոնի օգնությամբ մասնակիցները կտեղեկանան Սոչիում տեղի ունեցող կարևոր և հետաքրքիր իրադարձությունների մասին: Սա առաջին դեպքն է Samsung-ի պատմության մեջ, երբ ընկերությունը որոշել է առանց բացառության բոլոր մասնակիցներին նվիրել իր սմարթֆոնը:
Գովազդային այս շարքը շարունակելու համար Samsung-ը նաև մտադիր է թողարկել Wireless Olympics Works բջջային ծրագիր, որը հնարավություն կտա հետևել օլիմպիական խաղերի ընթացքին:
Samsung Galaxy Note 3-ը ներկայացվել է սեպտեմբերին՝ IFA 2013 համաժողովի շրջանակում: Այն ունի 5,7-դյույմանոց Full HD էկրան, 13 Մգպ տեսախցիկ, 8,3 մմ հաստություն, 3 Գբ օպերացիոն հիշողություն և կշռում է 168 գ:
Galaxy Note 3-ը թողարկվում է երկու տարբերակով` 3G+LTE մոդուլով և միայն 3G մոդուլով: Առաջին տարբերակն ունի 2,3 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ Qualcomm Snapdragon 800, իսկ երկրորդը՝ ութ միջուկով Samsung Exynos Octa 5420 պրոցեսոր:
Թեմա
Civilnet










