YouTube-ը կաշխատի նաև որպես նվագարկիչ

YouTube տեսահարթակը ծրագրում է մինչև 2013թ․ վերջը թողարկել հոսքային երաժշտության համար նախատեսված ծառայություն, հաղորդում է Mashable-ը: Նոր ծառայությունը հնարավորություն կտա երաժշտություն լսել բջջային սարքավորումների օգնությամբ: Հավանաբար՝ որոշ երաժշտական ալբոմներ կտրամադրվեն անվճար, իսկ մյուսները՝ վճարի դիմաց գրանցվելու դեպքում: Վճարովի կատարումները հնարավոր կլինի պահպանել՝ ապագայում օֆլայն ռեժիմում ունկնդրելու նպատակով:
Google-ի նորամուծությունը հնարավորություն կտա YouTube-ին հանդես գալ որպես նվագարկիչ: Ընկերությունը չի նշում, թե երբ է պատրաստվում ներկայացնել այն:
Թեմա
Civilnet










