Լոնդոնի կենտրոնում Microsoft-ը հսկայական պլանշետ է տեղադրել

Microsoft-ը Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում տեղադրել է Windows 8 օպերացիոն համակարգով աշխատող Surface պլանշետին նման հսկայական էկրան, հաղորդում է Verge-ը: Էկրանն ունի 8 մ բարձրություն, 5 մ լայնություն և միացված է Surface Pro 2 պլանշետին, որից էլ փոխանցվում են պատկերները:
Էկրանի դիմաց տեղադրված է հսկայական ստեղնաշար: Մարդիկ կարող են կանգնել ստեղներին և պլանշետը կարձագանքի նրանց գործողություններին:
2011թ․ նոյեմբերին Microsoft-ը Նյու Յորքում սմարթֆոնի հսկական կրկնօրինակ է տեղադրել, որի չափսերը երկու անգամ մեծ են լոնդոնյանից:
Թեմա
Civilnet










