Գլխավոր Լրահոս

«Պարզից պարզը» «ԱրմենՏելին» արժեցավ 20 մլն դրամ

«Պարզից պարզը» «ԱրմենՏելին» արժեցավ 20 մլն դրամ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «ԱրմենՏել» ընկերությանն անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց 20 մլն դրամով: «ԱրմենՏելում» նշում են, որ նիստին մասնակցելու հրավեր չեն ստացել, իսկ որոշման վերաբերյալ առաջին տպավորությունը «անկեղծ զարմանքն» է։

Հոկտեմբերի 25-ին ՏՄՊՊՀ-ի նիստում քննարկվեց «Օրանժ Արմենիա» ընկերության դիմումը մրցակից ընկերության՝ «ԱրմենՏելի» դեմ։ Ըստ «Օրանժ Արմենիայի»` խնդիրն այն է, որ «ԱրմենՏելն» ընթացիկ տարվա սեպտեմբերին ներկայացրել է նոր սակագնային փաթեթ՝ «Պարզից պարզ» անվանմամբ, որը հնարավորություն է տալիս զանգեր կատարել ՀՀ բոլոր ցանցեր` նույն սակագնով: «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայտնել է, որ այն իր «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է և տեղեկացրել է, որ այդ անվանումը դեռևս 2011թ. գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում` որպես սպասարկման նշան:

«Օրանժ Արմենիան» «ԱրմենՏելին» մեղադրել է նաև անբարեխիղճ գովազդ իրականացնելու մեջ։ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են բիլիարդի նարնջագույն և կարմիր գնդակներ. դրանք, ըստ դիմումի, ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք համարվում են «պայքարում պարտված»:

Ըստ ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության` հանձնաժողովը պարզաբանումներ է պահանջել «ԱրմենՏելից»: Սակայն խնդրի հետ կապված ընկերությունը որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել:  ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏելի» կողմից օրենքի խախտման, մասնավորապես` անբարեխիղճ մրցակցության փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության` 20 մլն դրամի չափով:

Ի դեպ` հանձնաժողովի նիստին «ԱրմենՏելի» ներկայացուցիչները ներկա չէին։ ՍիվիլՆեթի հարցին, թե ինչու ընկերության ներկայացուցիչները չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասաց, որ ընկերության ներկայացուցիչը ո´չ գրավոր, ո´չ էլ բանավոր հրավիրված չէր որոշման հրապարակման նիստին, ուստի ընկերությունը չի կարող հասկանալ, թե ինչ հիմքերի հիման վրա է կայացվել որոշումը։ «Օրենքով սահմանված կարգով ընկերությունը պետք է ստանա որոշումը և միայն ծանոթանալուց հետո ներկայացնի իր հստակ դիրքորոշումը։ Ընկերության ներկայացուցիչների և ղեկավարության առաջին տպավորությունը անկեղծ զարմանքն է»,- ասաց Բեղլոյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում