Գլխավոր Լրահոս

iOS-ն ամենաարագ աճող օպերացիոն համակարգն է

iOS-ն ամենաարագ աճող օպերացիոն համակարգն է
Apple iOS-ը 2013թ․ մեծացրել է իր մասնաբաժինն օպերացիոն համակարգերի շուկայում` 13%-ից հասցնելով 19%, հաղորդում է TechCrunch-ը: Արդյունքում iOS-ը դարձել է ամենաարագ աճող բջջային օպերացիոն համակարգն աշխարհում: Ցուցանիշներն ստացվել են ինտերնետ օգտագործողների 89%-ի վելուծության արդյունքում, որոնց 233 մլն-ը ինտերնետ մուտք գործելու համար օգտվում է iPhone-ից, իսկ 165,72 մլն-ը՝ iPad-ից: Աշխարհում 398,72 մլն մարդ օգտագործում է iOS գաջեթ: Այդուհանդերձ՝ բջջային օպերացիոն համակարգերի շուկայի առաջատարը շարունակում մնալ Android-ը: Google-ն այստեղ զբաղեցնում է համաշխարհային շուկայի շուրջ 57%-ը, որը կազմում է մոտ 708 մլն սարքավորում: Մինչև 2015թ․ Android-ը կպահպանի շուկայի առաջատարի դիրքերը: Ինչ վերաբերում է Windows Phone համակարգին՝ վերջինիս օգտագործողների քանակը հասել է 68,26 մլն: Այսպիսով՝ Microsoft-ն առաջ կանցնի BlackBerry-ից, որի  ցուցանիշն այս տարի կազմում է 62,56 մլն սարքավորում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում