Գլխավոր Լրահոս

Վարչապետը տնտեսական աճի տեմպի դանդաղում է նկատել

Վարչապետը տնտեսական աճի տեմպի դանդաղում է նկատել

Ազգային Ժողովում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկումները, 28-ը հոկտեմբերի, 2013թ.։

Հոկտեմբերի 28-ին Ազգային Ժողովում 2014թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2013-ին տնտեսական աճի տեմպը նախորդ տարվա համեմատ դանդաղել է։

Պատճառները վարչապետը երկու խմբի է բաժանել՝ արտաքին և ներքին: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ հիմնական գործընկեր երկրներում գործընթացները էական ազդեցություն են թողել Հայաստանի տնտեսության վրա, իսկ Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել են մակրոտնտեսական ցուցանիշների գլոբալ կանխատեսումները։

Ներքին գործոններից վարչապետն առանձնացրել է բիզնես միջավայրի դանդաղ բարելավումը, որոշ առումով՝ նաև նահանջը։ «Բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պետք է լինի առաջնային»,- շեշտել է նա։ Ըստ վարչապետի՝ վերջին հինգ տարում երկրում նվազել է մասնավոր ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը։ Թեև Համաշխարհային բանկի Doing Business-2013 զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը, ըստ Տիգրան Սարգսյանի՝ երկիրը կարող է լինել առաջին քսանյակում։ Բացի այդ, ըստ Տիգրան Սարգսյանի, տնտեսական միջավայրի վրա զսպողական ազդեցություն է թողել Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոոկոսադրույքի բարձրացումը 0,5 տոկոսային կետով՝ մինչև 8,5%։

Գործադիրը փաստացի ընդունում է, որ այս տարի չի կատարվելու ոչ միայն նախագահի հանձնարարականը՝ ապահովել 7% տնտեսական աճ, այլև բյուջեի հիմքում դրված 6,2% ցուցանիշը՝ ներկայում կանխատեսելով միայն 4,1% ՀՆԱ աճ։

Դեռ 2012թ. վերջին այս տարվա պետբյուջեի ուղերձում գործադիրը նշել էր, որ արտաքին և ներքին ռիսկերի դրսևորման դեպքում կարող է տեղի ունենալ տնտեսական աճի տեմպի դանդաղում և, ծախսելով ՀՆԱ-ի 1%-ի չափով միջոցներ (40 մլրդ դրամ), այն կարելի է խթանել շուրջ 1,5%-ով։

Իրականում կառավարությունը ոչ միայն չի ավելացրել պետբյուջեի ծախսերը, այլև անցել է խնայողական ռեժիմի։ Այսպես, այս տարվա ութ ամիսներին պետբյուջեի հավելուրդը կազմել է 62,3 մլրդ դրամ, այն դեպքում, երբ բյուջեի կատարման ծրագրով նախատեսված է ինն ամիսներին ունենալ 12,4 մլրդ դրամի պակասուրդ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում