Գլխավոր Լրահոս

Twitter-ի նորաբաց Medium հարթակը հասանելի է գրանցման համար

Twitter-ի նորաբաց Medium հարթակը հասանելի է գրանցման համար
Տեքստեր գրելու համար նախատեսված Medium հարթակը, որը ստեղծվել է Twitter-ի և Blogger-ի հիմնադիրների կողմից, արդեն հնարավորություն է տալիս գրառումներ անել ցանկացած օգտատիրոջ, հաղորդում է Verge-ը: Medium-ում գրանցվելու համար հարկավոր չեն անձնական տվյալներ, բացառությամբ էլեկտրոնային հասցեի՝ կարելի է օգտագործել Twitter-ի անհատական էջը: Տեքստեր մուտքագրելու համար կարելի է օգտվել Chrome, Firefox և Safari բրաուզերներից: Ծառայության ներկայացուցիչները հայտարարել են, որ աշխատում են Medium-ի բջջային տարբերակի վրա: Medium-ի օգնությամբ օգտատերը հնարավորություն ունի մուտքագրել վերնագիր, ենթավերնագիր, տեքստ և ներբեռնել մի քանի լուսանկար: Գրառման ցանկացած պարբերության տակ հնարավոր է թողնել մեկնաբանությունների համար նախատեսված երկտող: Medium-ի հեղինակներն են Էվան Ուիլյամսը և Բիզ Սթոունը: Այն թողարկվել է 2012-ին, սակայն մինչ օրս վերջինիս զարգացմանը մասնակցություն են ունեցել միայն նրանք, ովքեր ստացել են հատուկ հրավեր: Ծառայությունը գործում է որպես բլոգահարթակ և լրատվամիջոց, անհայտ ալգորիթմի համաձայն հավաքագրելով հետաքրքիր տեղեկություններ: Ուիլյամսն ասել է, որ Medium-ը կդառնա մտքերի տարածման հարթակ՝ զբաղեցնելով լրատվամիջոցների (օր` The New York Times) և բաց բլոգերի (օր` The Huffington Post) միջև ընկած տարածքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում