Գլխավոր Լրահոս

Facebook-ը $1 մլրդ է առաջարկել Snapchat մեսենջերի համար

Facebook-ը $1 մլրդ է առաջարկել Snapchat մեսենջերի համար
Facebook սոցցանցը դիմել է Snapchat ծառայության հիմնադիր Էվան Շպիգելին՝ մեսենջերի գնման առաջարկով, հաղորդում է BusinessInsider-ը: Ժամանակի ընթացքում անհայտացող լուսանկարների փոխանակման ծրագիրը գնելու համար Մարկ Ցուկերբերգի ընկերությունն առաջարկել է $1 մլրդ, որը գերազանցում է 2012թ․  Instagram ֆոտոծառայության համար տրամադրված գումարին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Շպիգելը և նրա գործընկեր Բոբի Մերֆին մերժել են Facebook-ի առաջարկը, քանի որ վերջերս մեսենջերը ներգրավել է տասնյակ մլն դոլարի ներդրումներ: Snapchat-ը պատրաստվում է անցկացնել ֆինանսավորման ևս մեկ փուլ, որի ժամանակ կարող է գնահատվել $3-4 մլրդ: Snapchat-ը թողարկվել է 2011-ին՝ iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Այն հնարավորություն է տալիս ընկերներին հաղորդագրություններ ուղարկել, որոնք որոշ ժամանակ անց ինքնուրույն ջնջվում են: Ծառայության օգնությամբ օրական շուրջ 350 մլն օգտատեր լուսանկարներ է փոխանակում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում