Գլխավոր Լրահոս

Google-ը կթողարկի ականջակալներով Glass ակնոցի մեծ խմբաքանակ

Google-ը կթողարկի ականջակալներով Glass ակնոցի մեծ խմբաքանակ
Google-ը մինչև դեկտեմբեր կարտադրի մեծ քանակի Glass ակնոց, հնարավորություն տալով դրանց այժմյան տերերին հրավիրել իրենց 3 ընկերներին՝ մասնակցելու վերջինիս փորձարկման գործընթացին, հաղորդում է Financial Times-ը (FT): Մինչև հոկտեմբերի 28-ը Glass գնողները հնարավորություն կստանան անվճար փոխանակել դրանք թարմացված տարբերակի հետ: Վերջինս կունենա նոր տեսակի ոսպնյակներ և շրջանակներ, ինչպես նաև մեկ ականջակալ: Ընկերությունը, Ամանորին ընդառաջ, ծրագրում է մեծացնել Glass-ի արտադրությունը: Google Glass-ի մեծածախ վաճառքը չի մեկնարկի մինչև 2014թ․, սակայն արդեն ձեռք բերված ակնոցների սեփականատերերի մի քանի ընկերներին հնարավորություն կտրվի մասնակցել «Explorer Edition» թարմացված ակնոցի փորձարկման գործընթացին: Առաջիկա մի քանի շաբաթում «Google Explorer Program» ծրագրի բոլոր մասնակիցները կստանան 3 հրավեր, որոնք  կարող են բաժանել իրենց ցանկությամբ: Մասնակիցները հնարավորություն կունենան գնել թարմացված գաջեթը նախկին գնով՝ $1500, սակայն միայն ԱՄՆ տարածքում: Մինչ այժմ ընկերությունը վաճառել է ավելի քան 10 հազ․  Google Glass ակնոց:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում