Գլխավոր Լրահոս

Բանկերի վճարած հարկերն աճել են

Բանկերի վճարած հարկերն աճել են

Հայաստանի բանկերն այս տարվա ինն ամիսներին, ընդհանուր առմամբ, վճարել են 29,6 մլրդ դրամի հարկերի կամ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարած մոտ 480 մլրդ-ի 6,1%-ը։ Բանկերի վճարած հարկերի ծավալն անցած տարվա համեմատ ավելացել է 5,6 մլրդ-ով կամ 23,4%-ով։ Վճարած հարկերի ծավալի աճը պայմանավորված է ավելի շատ օրենսդրական փոփոխություններով և գործող օրենսդրությամբ։

Խնդիրն այն է, որ եթե նախկինում տնտեսավարողի կողմից վճարած պարտադիր սոցիալական վճարները չէին արտացոլվում Պետական եկամուտների կոմիտեի «Խոշոր 1000 հարկատուների ցանկում», ապա այս տարի ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքով աշխատակիցը վճարում է միայն եկամտային հարկ (կազմված է նախկինում վճարվող եկամտային հարկից և սոցվճարից)։ Պարզ ասած` անցած տարվա ինն ամիսներին բանկերի կողմից վճարվել է 3 մլրդ-ի սոցվճար և առնվազն այդքան գումարի չափով այս տարի այն ներառվել է վճարած 29,6 մլրդ հարկերում։

Մյուս կողմից` բանկերը, ինչպես և այլ տնտեսավարողներ, շահութահարկի գծով վճարում են կանխավճարներ։ Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի` տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ, որի մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ և կազմում են նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ը։ Պարզ ասած` այս տարվա ինն ամիսներին վճարած շահութահարկի չափը հաշվարկվել է` հիմք ընդունելով բանկերի անցած տարվա շահույթի մեծությունը։ Անցած տարի բանկային համակարգի շահույթը մինչև հարկումը կազմել է 54 մլրդ դրամ, այն դեպքում, երբ 2011թ. կազմում էր 42 մլրդ դրամ։  

Բանկերի վճարած հարկերի ծավալի աճն ավելի շատ անցած տարվա գործունեության արդյունք է, և հարկերի ծավալի աճը դեռևս չի նշանակում, որ բանկերի «գործերը» լավ են եղել։ Խնդիրն այն է, որ այս տարվա ութ ամիսներին (ինն ամիսների տվյալները դեռ չեն հրապարակվել) բանկերի շահույթը կրճատվել է մոտ 8%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում