Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ BlackBerry-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են բանակցություններ վարել Google, Intel, LG, Samsung, Cisco Systems ընկերությունների հետ:BlackBerry-ն և Facebook-ը քննարկել են հավանական գործարքը

Կանադական BlackBerry-ի թոփ մենեջերներն այցելել են Կալիֆոռնիա՝ քննարկելու իրենց ընկերության գնման վերաբերյալ Facebook-ի մտադրությունը, հաղորդում է Wall Street Journal-ը (WSJ):
Երկու ընկերությունների ներկայացուցիչներն էլ հրաժարվել են մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը: Facebook-ի հետաքրքրությունները կապված են BlackBerry-ի արտոնագրերի հետ, որոնք պարունակում են պաշտպանված ցանցերի և սմարթֆոնների բաղադրիչների վերաբերյալ նկարագրություններ: Վերլուծաբանները կանադական ընկերության արտոնագրերը գնահատում են $1-3 մլրդ:
2013թ․ սեպտեմբերին BlackBerry-ն հայտարարել էր այն մասին, որ ընկերության 100%-ն անցնում է Fairfax Financial Holdings ներդրումային ընկերությանը՝ $4,7 մլրդ-ի դիմաց: Վերջնական համաձայնագիրը պետք է ստորագրվի նոյեմբերի 4-ին: Մինչ այդ՝ BlackBerry-ն հնարավորություն ունի վաճառել ընկերությունը մեկ այլ գնորդի, որը կառաջարկի ավելի մեծ գումար:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ BlackBerry-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են բանակցություններ վարել Google, Intel, LG, Samsung, Cisco Systems ընկերությունների հետ:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ BlackBerry-ի ներկայացուցիչներն արդեն հասցրել են բանակցություններ վարել Google, Intel, LG, Samsung, Cisco Systems ընկերությունների հետ:Թեմա
Civilnet










