Գլխավոր Լրահոս

Google+-ը շարունակում է զարգանալ

Google+-ը շարունակում է զարգանալ
Google+ սոցցանցը շարունակում է զարգանալ: Google-ի փոխնախագահ Վիկ Գունդոտրան հայտարարել է, որ սոցցանցի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 540 մլն-ը, այն դեպքում, որ դեռ 2013թ․ մայիսին լսարանը կազմում էր 390 մլն մարդ: Գունդոտրայի խոսքով՝ յուրաքանչյուր շաբաթ Google+-ի ներսում ներբեռնվում է շուրջ 1,5 մլրդ լուսանկար: Համեմատության համար նշենք, որ 2004-ին հիմնադրված Facebook-ը շաբաթական ունի 2,5 մլն լուսանկարների ներբեռնում, իսկ Google+-ը, որը ներդրվել է 2011-ին, արդեն ունի շաբաթական 1,5 մլրդ ներբեռնում: Այս պատճառով ընկերությունը որոշել է զարգացնել ծառայության կապի ու բովանդակության փոխանակման գործառույթները: Ակնթարթային տեսահաղորդագրությունները, ինչպես բջջային սարքավորումներում, այնպես էլ անհատական համակարգիչներում, արդեն աշխատում են ամբողջական էկրանի ռեժիմում: Android-ի համար նախատեսված Hangouts տարբերակով արդեն հնարավոր է ուղարկել օգտատիրոջ գտնվելու վայրի քարտեզը, ինչպես նաև sms-ներ՝ առանց այլ բջջային ծրագրերին անցում կատարելու: Ավելացել է նաև GIF անիմացիոն նկարների հետ աշխատելու հնարավորությունը: iOS համակարգի համար նախատեսված ծրագիրը համալրվել է լուսանկարների և տեսանյութերի ակնթարթային ներբեռնման գործառույթով: Google+-ն այսուհետ կճանաչի նաև հազարավոր տարատեսակ օբյեկտներ, որոնք պատկերված են լուսանկարներում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում