Գլխավոր Լրահոս

Թիրախից դուրս՝ գնաճը նահանջում է

Թիրախից դուրս՝ գնաճը նահանջում է

Հոկտեմբերին շարունակվել է գնաճի տեմպի դանդաղումը։ 12-ամսյա գնաճը հոկտեմբերին կազմել է 7,1%, այն դեպքում, երբ սեպտեմբերին այն 8,2% էր, օգոստոսին՝ 9,3%։ Թեև ցուցանիշի նվազմանը, այն շարունակում է գերազանցել բյուջեի հիմքում դրված թիրախային 4±1,5%-ը։ Մյուս կողմից՝ այն ավելի փոքր է կառավարություն կողմից այս տարվա համար կանխատեսվող 7,4%-ից (նշված է 2014թ. պետբյուջեի նախագծի ուղերձում)։

Ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2013թ. հունվար-հոկտեմբեր» հրապարակման համաձայն՝ 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,1%-ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6,3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,9%-ով, ծառայությունների սակագները՝ 10,3%-ով։

Հոկտեմբերին 12-ամսյա գնաճի ավելի փոքր ցուցանիշը պայմանավորված է ինչպես անցած տարվա զարգացումներով, այնպես էլ պահանջարկի կրճատումով։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին ամսական գնաճը կազմել է 0,3%, այն դեպքում, երբ 2012թ. հոկտեմբերին 1,2% էր։ Մյուս կողմից, ընթացիկ տարում աշխատավարձերի աճն եղել է ավելի փոքր քան, գնաճը։ Օրինակ, այս տարվա ինն ամիսներին (տասը ամիսների տվյալները դեռ հրապարակված չեն) 8,2% գնաճի պայմաններում աշխատավարձերն ավելացել են ընդամենը 4%-ով։ Բացի այդ, թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը իրականացնում են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն՝ սրանով իսկ կրճատելով ինչպես առաջարկը, այնպես էլ պահանջարկը։

ԱՎԾ-ի տվյալներից երևում է, որ հոկտեմբերին անցած տարվա նույն ամսվա համեմատ տեղի է ունեցել պարենային գրեթե բոլոր ապրանքների գների բարձրացում։ Ձուն, օրինակ, թանկացել է 33,5%-ով, կաթնամթերքի գները աճել են 11,9%-ով, կենդանական և բուսական յուղերը թանկացել են 8,5%-ով, բանջարեղենը և կարտոֆիլը՝ 7,2%-ով, ձկնամթերքը՝ 6,3%-ով, մսամթերքը՝ 4,4%-ով։ Հոկտեմբերին տարեկան կտրվածքով էժանացել է միայն շաքարավազը՝ 15,8%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում