Գլխավոր Լրահոս

«Ակօս»-ը հավելվածներ կնվիրի Անատոլիայի քաղաքներին

«Ակօս»-ը հավելվածներ կնվիրի Անատոլիայի քաղաքներին

Քոփթաշի խոսքով՝ հայկական քաղաքներին անդրադառնալը հնարավորություն է ստեղծում, որ հայ համայնքը տեղեկանա այդ քաղաքներում տեղի ունեցող իրադարձություններին, այդ քաղաքներում բնակվող հայերը ճանչեն «Ակօսը»:

Պոլսի «Ակօս» շաբաթաթերթը սկսել է տպագրել հավելված, որը նվիրված է Արևմտյան Հայաստանի (Անատոլիայի) խոշոր քաղաքներին։ Առաջին հավելվածը նվիրված է Դիարբեքիրին՝ պատմական Տիգրանակերտին, որտեղ անդրադարձ կա քաղաքի սոցիալ-տնտեսական և մշակութային հարցերին։

Այս մասին շաբաթ օրը հայտարարեց «Ակօս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը՝ Ստամբուլում գտնվող հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են «Հրանտ Դինք» հիմնադրամի և «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի թուրքական գրասենյակի կազմակերպած Թուրքիա-Հայաստան լրագրողների երկխոսության ծրագրին:

Քոփթաշի խոսքով՝ հայկական քաղաքներին անդրադառնալը հնարավորություն է ստեղծում, որ հայ համայնքը տեղեկանա այդ քաղաքներում տեղի ունեցող իրադարձություններին, այդ քաղաքներում բնակվող հայերը ճանչեն «Ակօսը», քանի որ թերթը մինչ այժմ այնտեղ չէր հասնում։

Խմբագիրն ասում է, որ հավելվածները լույս են տեսնելու երկու ամիսը մեկ, և հաջորդ հավելվածը նվիրված է լինելու Մուսալեռին։ «Այս քայլերով ցանկանում ենք ստեղծել և ամրապնդել Թուրքիայում ապրող հայերի միջև կապը»,- նշեց Քոփթաշը։

Անրադառնալով պոլսահայերի խնդիրներին՝ նա նշեց, որ այսօր լուրջ խնդիր է հայոց լեզվի պահպանությունը։ Իհարկե, գործում են հայկական տասնվեց դպրոցներ, սակայն առկա է արևմտահայերենի ուսուցիչների և դասագրքերի խնդիրը։ Համայնքն իր սեփական ուժերով փորձում է լուծել այդ խնդիրը, բայց դա բավարար չէ։ «Հայաստանի կառավարությունն այդ հարցում կարող է օգտակար լինել, քանի որ ունի դասագրքեր տպագրելու, ուսուցիչներ պատրաստելու և վերապատրաստելու հնարավորություններ»,- նշեց Քոփթաշը։

Արմենակ Չատինյան, Ստամբուլ
Լուսանկարը՝ հեղինակի

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում