Գլխավոր Լրահոս

«Յուքոմը»` Հայաստանի չորրորդ բջջային օպերատոր

«Յուքոմը»` Հայաստանի չորրորդ բջջային օպերատոր
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 4-ին միաձայն հավանություն տվեց «Յուքոմ» (Ucom) ընկերությանը բջջային հեռախոսակապի շուկա մտնելու համար ռադիոհաճախականություններ տրամադրելու մասին որոշմանը: Որոշման համաձայն` 2015թ. հունվարի 1-ից «Յուքոմը»  կսկսի նաև բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցել: ՀԾԿՀ-ն «Յուքոմ»-ին տրամադրեց Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային շարժական կապի ծառայությունների մատուցման համար 801-811ՄՀց/842-852ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն: Այս հաճախականություններն օգտագործվում են չորրորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) հեռահաղորդակցային ցանց կառուցելու համար։ Այդ ոլորտում գործունեության լիցենզիան «Յուքոմ»-ին տրամադրվել է մինչև 2018թ. օգոստոսի 6-ը: Ընկերությունն այս կապուղիներով հանրային կապի ծառայությունների մատուցման թույլտվություն ստանալու համար դիմել էր դեռ 2013թ. հուլիսի 17-ին, երբ հանձնաժողովն այդ կապուղու համար մրցույթ էր հայտարարել: Ընկերության կողմից հանձնաժողովին ներկայացված մրցութային փաթեթով «Յուքոմ»-ը պետք է կատարի 6,225 մլրդ դրամի աշխատանքներ: Այդպիսով` «Յուքոմը» դառնում է Հայաստանի բջջային հեռախոսակապի ոլորտում գործող չորրորդ ընկերությունը` «Արմենտել»-ից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից և «Օրանժ-Արմենիա»-ից հետո: «Յուքոմը» ներկայում օպտիկամանրաթելային մալուխային ցանցով մատուցում է ինտերնետ հասանելիության, ինչպես նաև թվային հեռախոսակապի ու թվային հեռուստատեսության ծառայություններ։ «Յուքոմ» ընկերությունը փոխկապակցված է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Անի Գրիգորյան Լուսանկարը` Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում