Գլխավոր Լրահոս

$72 մլն վարկ Հայաստանին` ՎԶԵԲ-ից և Միջազգային զարգացման ընկերակցությունից

$72 մլն վարկ Հայաստանին` ՎԶԵԲ-ից և Միջազգային զարգացման ընկերակցությունից

Կառավարության նոյեմբերի 7-ի նիստում հավանություն է տրվել ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այս նախագծերի համաձայն` կենսագործունեության մի շարք ոլորտների բարեփոխմանը կուղղվի $72 մլն:

Միջոցներն ուղղվելու են քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, տեսչական բարեփոխումներին, մասնավորապես` աշխատանքի տեսչություն և հակահամաճարակային տեսչություն՝ նպատակ ունենալով կրճատել տեսչական ստուգումների բեռը ձեռնարկատիրության վրա։ Բացի այդ` վարկային միջոցները կուղղվեն վարկային հաշվետվությունների, գրավի և սնանկության օրենքների բարեփոխումներին։ Այս բարեփոխումների շրջանակում Կենտրոնական բանկի միջոցով իրականացվելու են մի շարք միջոցառումներ վարկային ռեգիստրի և հաշվետվությունների համակարգերի բարելավման նպատակով` ներառյալ հատուկ պահանջների ընդունում սպառողական վարկերի վերաբերյալ։

Վարկային միջոցները կուղղվեն նաև հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունության ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում