Գլխավոր Լրահոս

Հայաստանը Համաշխարհային բանկից կարող է ստանալ $843 մլն

Հայաստանը Համաշխարհային բանկից կարող է ստանալ $843 մլն

Համաշխարհային բանկը շարունակում է օգնել Հայաստանին կրճատել աղքատությունն ու բարելավել մարդկանց կենսամակարդակը աշխատատեղերի ստեղծման միջոցով:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի նիստում նոյեմբերի 7-ին քննարկվել է բանկի «2014-2017 թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարությունը»: Ըստ ՀԲ-ի հաղորդագրության՝ քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը երկրին:

Համաձայն ռազմավարության` հաջորդ չորս տարիների համար առաջարկվում է $843 մլն-ի ֆինանսական օժանդակություն՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ/IFC) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովմամբ։

Փաստաթուղթը հիմնված է մինչև 2025թ. Հայաստանի զարգացման ռազմավարության վրա` Համաշխարհային բանկի արձագանքի առանցքային գործոնը դարձնելով մասնավոր հատվածի կողմից աշխատատեղերի ստեղծումը: Այն նաև շեշտադրում է ավելի քան մեկ միլիոն կազմող գյուղական բնակչության կենսապահովման միջոց հանդիսացող գյուղատնտեսական ոլորտում աշխատանքի արտադրողականության բարելավումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ տնտեսական աճի, ընդհանուր բարեկեցության և աղքատության ավելի արագ նվազեցման թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում:

«Հայաստանի գործընկերության ռազմավարությունը նպատակ ունի աջակցել մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծմանը միտված Հայաստանի զարգացումը ամրապնդող մոտեցում»,- ասել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին` հավելելով, թե այն նպատակ ունի հզորացնել Հայաստանի զարգացումը տնտեսության մրցունակության խթանման միջոցով, ինչը հնարավոր է աշխատատեղերի ստեղծմանն աջակցող առանցքային բարեփոխումների իրականացմամբ՝ ապահովելով առավել արդյունավետ ու արդարացի սոցիալական ծառայությունների մատուցում»:

Ռազմավարության ներքո Հայաստանին աջակցություն կցուցաբերվի մրցունակության ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ՝ բիզնես վարելու դյուրինացման, արտահանման ու տուրիզմի խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար ֆինանսավորման հասանելիության բարելավման միջոցով։ Ռազմավարության համաձայն` օժանդակություն կցուցավերվի սոցիալական ծառայությունների մատուցման արդյունավետության ու արդարացիության բարելավմանը՝ նպատակ ունենալով դարձնել հասանելի բոլորի համար որակյալ առողջապահական, կրթական ծառայություններ։

Բացի այդ` օժանդակություն կցուցաբերվի կառավարման ու հանրային ծառայությունների ոլորտում ձեռնարկվող հակակոռուպցիոն միջոցառումների բարելավումը: Ռազմավարությունը կօգնի վերանայել գոյություն ունեցող հակակոռուպցիոն միջոցները, բարելավել հանրային վարչարարման արդյունավետությունը և խորացնել պետական ֆինանսների կառավարման բարեփոխումները:

«Համաշխարահային բանկի խմբի աջակցությամբ ուշադրության կենտրոնում պահելով աշխատատեղերի հարցը` մենք նպատակ ունենք խթանել եկամտի աճը, ներառյալ կանանց և երիտասարդների շրջանում, միևնույն ժամանակ` ծայրահեղ աղքատների համար բարելավելով հիմնական սոցիալական ծառայությունների ծածկույթը և եկամտային բաշխման սանդղակի ստորին հատվածում հայտնված բնակչության 40%-ի համար բարձրացնելով այդ ծառայությունների հասանելիությունը»,- ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին:

1992-ից ի վեր, այսինքն` Համաշխարհային բանկին Հայաստանի անդամակցության պահից մինչ օրս, տարբեր ծրագրերի համար հատկացվել է $1,746 մլրդ: Ներկայում ՀԲ-ի պորտֆելում կա 14 ակտիվ ծրագիր, որոնց ընդհանուր գումարային արժեքը կազմում է $445,4 մլն: Ծրագրերը ներառում են հինգ ներդրումային վարկավորման ծրագիր ենթակառուցվածքների ոլորտում, չորսը՝ սոցիալական ոլորտներում, երեքը՝ հանրային հատվածում, երկուսը՝ տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում