Գլխավոր Լրահոս

Սպառողների վստահությունը անկում է ապրում

Սպառողների վստահությունը անկում է ապրում

Սպառողները Հայաստանի ներկայիս պայմաններն ավելի վատ են գնահատել, քան ճգնաժամային 2009-ին։

Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) 2013թ. երրորդ եռամսյակում կազմել է 41,9 կետ, ինչը 2005-ից ի վեր արձանագրված ամենացածր արժեքն է։ Նույնիսկ ճգնաժամային 2009-ին էր այն ավելի բարձր մակարդակում։

Մտահոգիչ է ոչ միայն ցուցանիշի ցածր մակարդակը, այլև արձանագրվող միտումները։ Այս տարվա առաջին եռամսյակում ցուցանիշը 43,8 կետ մակարդակում էր, երկրորդ եռամսյակում՝ 43։ Կենտրոնական բանկի կողմից հարցումների հիման հաշվարկվող այս ցուցանիշը տատանվում է 0-100 միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ հարցման բոլոր մասնակիցները նշել են նվազում, 100 արժեքը՝ աճ, 50 արժեքը՝ կայուն վիճակ։ Արժեքների 45-ից 55 միջակայքը, այսպես կոչված, «կայունության միջակայքն» է։ Փաստացի, ընթացիկ տարում սպառողների վստահությունը նվազման միջակայքում է, և միտումը պահպանվում է։

Սպառողների վստահության ցուցանիշը հաշվարկելիս ԿԲ-ն հաշվի առնում հարցվածների պատասխանները տնտեսության ներկա վիճակի և ապագա սպասումների մասին։

Պարզվում է, հարցվածները բացասաբար են գնահատել ոչ միայն ընթացիկ պայմանները. նվազել են նաև սպասումները։ Այսպես, ընթացիկ պայմանների ցուցանիշը երրորդ եռամսյակում նախորդի համեմատ նվազել է 0,4 տոկոսային կետով և կազմել 33,7: Ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները ևս դուրս են մնացել կայունության միջակայքից:

Ի դեպ, ճգնաժամային 2009-ին ընթացիկ պայմանները բնութագրող ցուցանիշը եղել է ավելի բարձր մակարդակում (ամենացածր արժեքն արձանագրվել է 2009թ. երկրորդ եռամսյակում՝ 34,6)։

Հարցվածների շրջանում 1,9 տոկոսային կետով նվազել է նաև ապագա պայմանները գնահատող ցուցանիշը՝ կազմելով 50:

Մյուս կողմից՝ թեև աճել են գալիք եռամսյակում զբաղվածության սպասումները, գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքի և ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշները կրկին նվազել են։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում