Գլխավոր Լրահոս

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաճախականություններին անօրինական սարքերի միջոցով միջամտությունը վերացված է

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաճախականություններին անօրինական սարքերի միջոցով միջամտությունը վերացված է
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը տեղեկացնում է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականացվող միջամտության աղբյուրը՝ չարտոնված և անօրինական սարքերը, հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է: Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, վերը նշված խնդիրների պատճառով օպերատորի բաժանորդները որոշակի դժվարությունների են հանդիպել Երևանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում: Անօրինական սարքերը հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ և նրանց հետ համագործակցաբար: Օպերատորը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում