Բանկային համակարգում ավելանում են խնդրահարույց վարկերը։
Շահույթի կրճատումը պայմանավորված է մի քանի գործոնով։ Բանկային համակարգում, նախ, տեղի է ունեցել ավանդների և վարկերի տոկոսադրույքների սպրեդի նվազում։ Այսպես, եթե անցած տարվա ինն ամիսներին վարկերի և ավանդերի միջին տոկոսադրույքների տարբերությունը կազմում էր 6 տոկոսային կետ, ապա այս տարվա ինն ամիսներին այն արդեն 5 տոկոսային կետ էր։ Պարզ ասած՝ ավանդների տոկոսադրույքների բարձրացման պայմաններում բանկերը վարկերի տոկոսադրույքները գրեթե թողել են անփոփոխ, ինչի արդյունքում նվազել է մարժան, և որպես հետանք՝ նաև շահույթը։
Բանկային համակարգում տեղի է ունեցել նաև վարկերային պորտֆելի որակի վատթարացում։ Այսպես, եթե անցած տարվա ինն ամիսներին բանկերի վարկային պորտֆելում խնդրահարույց վարկերի մասնաբաժինը 4,6% էր, ապա այս տարվա ինն ամիսներին այն արդեն 5,1% է։ Խնդրահարույց վարկերում ավելացել է հիմնականում «ոչ ստանդարտ» վարկերի մասնաբաժինը։
Civilnet











