Գլխավոր Լրահոս

Ռուսական վարկը վաղաժամ մարվել է հոկտեմբերին

Ռուսական վարկը վաղաժամ մարվել է հոկտեմբերին

Հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին պետական պարտքը ավելացել է $148 մլն-ով կամ 4%-ով։

Կառավարությունը հոկտեմբերին վաղաժամ մարել է 2009թ. ներգրաված ռուսական վարկը։ Համաձայն ֆինանսների նախարարության կողմից հրապարակվող «Պետական պարտքի տեղեկագրի»՝ սեպտեմբերին 7 տարի մարման ժամկետով և 6,25% եկամտաբերությամբ եվրաբոնդերի տեղաբաշխումից ներգրաված $690,2 մլն-ից կառավարությունը $476,8 մլն-ը ուղղել է ռուսական վարկի մարմանը։ Գործադիրը 2009-ին ռուսական $500 մլն վարկը ներգրավել էր 15 տարվա մարման ժամկետով և Libor+3% տոկոսադրույքով (6 ամսյա Libor-ը ներկայում կազմում է 0,35%)։

Ըստ ֆինանսների նախարարության տեղեկագրի՝ հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմել է $3,887 մլրդ։ Տասն ամիսների կտրվածքով Հայաստանի արտաքին պետական պարտքը ավելացել է $148 մլն-ով կամ 4%-ով։

Բացի եվրաբոնդերի տեղաբաշխումից, կառավարությունը և Կենտրոնական բանկը ներգրավել է ընդհանուր առմամբ ևս $200,9 մլն-ի վարկային միջոցներ՝ $107,9 մլն կառավարության գծով, 93 մլն-ը՝ ԿԲ-ի գծով։

Բացի վաղաժամ մարված ռուսական վարկից, տասն ամիսներին արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվել է $291,1 մլն, որից $248,5 մլն-ը մայր գումարի մարմանը։ Հաշվի առնելով անգամ ռուսական վարկի վաղաժամ մարումը՝ այս տարվա չորրորդ եռամսյակում արտաքին պետական պարտքի սպասարկմանը անհրաժեշտ է լինելու ուղղել ևս $95 մլն։ Այդ գումարի ավելի քան 25%-ը բաժին է ընկնում 2009թ. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրած վարկի մայր գումարի սպասարկմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում