Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ-ում ավելանում է վնասաբերությունը

ԱՊՊԱ-ում ավելանում է վնասաբերությունը

Հունվար-հոկտեմբերի կտրվածքով ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը կազմել է 77%։

ԱՊՊԱ ոլորտում խնդիրները շարունակում են մնալ չլուծված. արդյունքում այս տարվա տասն ամիսների կտրվածքով վնասաբերությունը ոլորտում կազմել է 77%։ Հոկտեմբերին տեղի է ունեցել ոչ միայն հատուցման դիմումների քանակի աճ՝ 18,3%-ով, այլ նաև 8,7%-ով ավելացել է հատուցման միջին չափը՝ հասնելով 212 հազ. դրամի։

ԱՊՊԱ ոլորտում շարունակում են պահպանվել բացասական զարգացումները, մասնավորապես՝ տաքսիների բարձր վնասաբերությունը և ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորներին չտուգանելը։ Արդյունքում, հոկտեմբերին ԱՊՊԱ հատուցումների քանակի և ծավալի աճի հետևանքով ոլորտում գրանցվել է վնասաբերության ավելացում՝ 2 տոկոսային կետով (հունվար-սեպտեմբերին վնասաբերությունը կազմում էր 75%)։

Իհարկե, այս տարվա տասն ամիսներին վնասաբերության մակարդակը 1 տոկոսային կետով փոքր է ԱՊՊԱ պոլիսի սակագնի հիմքում դրված ցուցանիշից (78%), սակայն ապահովագրական ընկերությունները նշում են, որ վնասաբերության կրիտիկական շեմը 70%-ն է։ Պարզ ասած, եթե հավաքագրված յուրաքանչյուր 100 դրամից ապահովագրական ընկերությունները 70 դրամից ավելի են ուղղում հատուցմանը, ապա սկսում են կրել վնասներ, քանի որ մնացած գումարը ոչ միայն շահույթ չի ապահովում, այլև չի բավարարում ֆինանսավորելու ընթացիկ ծախսերը։

Եթե նախորդ ամիսներին ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ ոլորտում փորձում էին զսպել վնասաբերության աճը և «տնտեսում» էին հատուցումների վրա, ապա հոկտեմբերին դա նրանց չի հաջողվել։ Հոկտեմբերին արձանագրվել է 5,2 հազ. ճանապարհատրանսպորտային պատահար, ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ հատուցել են 1,1 մլրդ դրամ: Սա այն դեպքում, երբ, օրինակ, այս տարվա սեպտեմբերին կարգավորվել էր 4,387 հազ. դիմում և հատուցվել էր 854 մլն դրամ։

Հոկտեմբերին պատահարների քանակի աճին զուգահեռ մեծ է եղել նաև վնասի չափը։ Այսպես, հոկտեմբերին հատուցման միջին չափը կազմել է 212 հազ. դրամ, այն դեպքում երբ սեպտեմբերին ցուցանիշը 195 հազ. դրամ էր։ Այս միտումներից պարզ երևում է, որ մինչև տարեվերջ ԱՊՊԱ ոլորտում վնասաբերությունը շարունակելու է ավելանալ՝ պայմանավորված ինչպես եղանակային վատթարացող պայմաններով, ինչպես նաև պատկան մարմինների կողմից վերոնշյալ սուբյեկտիվ խնդիրներին լուծում չտալով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում