Գլխավոր Լրահոս

Ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալն աճել է 8,6%-ով

Ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալն աճել է 8,6%-ով

Երևանի փայլաթեթեղագլանման «Արմենալ» գործարանը, որն ընդգրկված է աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող «Ռուսալ» ընկերության կազմում, 2013թ. հունվար-սեպտեմբերին արտադրել է 20 464,7 տ արտադրանք, որը 4,7%-ով գերազանցում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Ինչպես վկայում է Պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունը, «Արմենալը» պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանողն է: ՀՀ Մաքսային ծառայության տվյալներով` ընթացիկ տարվա 9 ամիսներին ալյումինի փայլաթիթեղի արտահանման ծավալը կազմել է 20 751,4 տ, որը 8,6%-ով ավելի է, քան 2012թ. հունվար-սեպտեմբերի ցուցանիշը: «Արմենալի» մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 5,7%, իսկ ԱՄՆ արտահանման մեջ գերազանցում է 87%-ը:

«Արմենալի» տարածած հաղորդագրության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում Հարկային ծառայության տվյալներով` գործարանի պետբյուջե մուտքերն աճել են 23,1%-ով` 2012թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ և կազմել են 1,414 մլրդ դրամ:

«Արմենալում» արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվել է աշխատավարձի կայուն աճով, որի ամսական միջին ցուցանիշը ընթացիկ տարվա 9 ամիսներին կազմել է 331,3 հազ. դրամ, այն 10%-ով ավելացել է տարեսկզբից և սղաճից առաջ է ընկնում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում